National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.05.2021
Խորհրդարանում էին Ս. Սպանդարյանի անվան 24 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները
1 / 11

Մայիսի 11-ին ճանաչողական այցով Ազգային ժողով էին այցելել Երեւանի Սուրեն Սպանդարյանի անվան  24 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Նրանց հետ հանդիպեց ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Վերջինս, ներկայացնելով ԱԺ կառուցվածքը, անդրադարձավ օրենսդիր մարմնի աշխատանքին:

Դպրոցականների հետ զրույցի ընթացքում փոխնախագահը նշեց, որ տեղյակ է այդ դպրոցի պատմությանը, գիտի` ինչպիսի շրջանավարտներ է տվել դպրոցը:

Վահե Էնֆիաջյանը պատասխանեց  աշակերտներին հետաքրքրող հարցերին:

Շրջելով խորհրդարանի շենքում` հյուրերն այցելեցին ԱԺ թանգարան եւ գրադարան: Նրանք եղան նաեւ նիստերի դահլիճում եւ լուսանկարվեցին փոխնախագահի հետ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am